Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաղ
A A
Սպորտ

Որտե՞ղ կհանդիպեն  Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները

 Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում: Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը: 

Հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին: