Բացել լրահոսը Փակել լրահոսը
180307548_3814678085311530_3269772995099238810_n
A A
Պաշտոնական

Աջակցություն ընտանիքում բռնության ենթարկված անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ է տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։

? Տավուշի և Արարատի մարզերում ծառայությունները մատուցում է «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունը, որին այս նպատակով պետական բյուջեից 2021 թվականի համար հատկացվել է շուրջ 9 մլն 700 հազար դրամ։

? Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված անձինք տեղեկացվում են իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների, օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին։

ℹ️ Շահառուներն ստանում են աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում․ վերջիններիս տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական, իրավաբանական օգնություն և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայություններ։