Բացել լրահոսը Փակել լրահոսը
179436228_192651002694459_7653053638697365930_n
A A
Պաշտոնական

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Զինվորի տանն էին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

 

ԱԺ պատգամավորներ Գի Տեսիեն, Ֆրանսուա Պուպոնին, Քսավիե Բրետոն, սենատոր Վալերի Բուայեն ծանոթացան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:

 

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացրեց կենտրոնի պատմությունը, առաքելությունը, աշխատանքները՝ նշելով, որ այստեղ առողջական խնդիրներից բացի իրականացվում են հայրենիքի պաշտպանների կրթության ապահովմանը և զբաղվածությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: 

 

Պատգամավորներին ներկայացվեց նաև օրերս բացված պրոթեզավորման կենտրոնը: Հյուրերը հետաքրքրվեցին պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով՝ բարձր գնահատելով կենտրոնի կատարած աշխատանքները։ 

 

Հանդիպման ավարտին նրանք շեշտեցին, որ զնիծառայողների խնդիրները կշարունակեն լինել իրենց ուշադրության կենտրոնում: