Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_8418.CR2
A A
Պաշտոնական

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն նոր դպրոց է կառուցվում

Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե թաղամասի շենքերը և թե դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 88-ի աղետից անմիջապես հետո և ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։ Դպրոցի շենքն այսօր արդեն գտնվում է խիստ վթարային վիճակում, նույնիսկ վերակառուցման ենթակա չէ, տանիքն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ հիմքերը խարխլված են։ Դպրոցի բնականոն աշխատանքները չդադարեցնելու նպատակով այժմ գործում է շենքի միայն մեկ հատվածը։ Ուստի որոշում է կայացվել կառուցել բոլորովին նոր՝ մոդուլային դպրոց հին շենքի հարևանությամբ` նույն թաղամասում։

 Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցները, այս մեկը ևս կունենա հարմարավետ դասասենյակներ` հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև սպրոտդահլիճ, հանդիսությունների սրահ։ 

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով։ 

Ստեփանավանի դպրոցի կառուցման համար կներդրվի  1 միլիարդ 315 միլիոն դրամ։

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայույթուն