Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշան՝ ջրառատցի հերոսին (տեսանյութ)

Հայրենիքի փրկության համար նահատակված Աշոտ Պետրոսյանի տունն ու բակն այսօր սովորականից մարդաշատ էին:Այստեղ էին ոչ միայն Աշոտի հարազատներն ու մտերիմները, այլեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը,Գյումրու զինկոմիսարիատի ներկայացուցիչները, Աշոտի հրամանատար Արման Կոստանյանն ու այլ զինվորականներ. հերոսի պարգեւն էին բերել:Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բարձր խիզախության, անձնական արիության եւ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար հերոսը հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանով: