Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դե ես պետք ա ճոխ անեմ․ Գագիկ Ծառուկյանը՝ իր տղայի աղմկահարույց հարսանիքի մասին (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով որդու հարսանեկան արարողության վերաբերյալ քննադատություններին, նշել է․

«Ծառուկյանը պատրաստ է ցանկացածի պատասխանը տալ՝ անկախ ամեն ինչից: Տարի ու կես հետո էլ անեի՝ նույն լրատվականների տերերի պատվերը լինելու էր: Ես մինչ այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել. երբ պատերազմը սկսեց, Ծառուկյանը բերդում էր, ես 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ մեր բանակին՝ մեր հզորության համար, այդ մասին լուրեր տարածողները կամ դրանց տերերը չեն խոսում»:

Նա նշել է, որ գիտեն այդ լուրեր տարածողներն ովքեր են, եւ գիտեն նաեւ, որ այդ տարածողները հարսանիքների ու քեֆերի էլ են մասնակցում, բայց որեւէ ոլորտի աջակից կամ մասնակից չեն եղել: 

Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ էր արդյոք այդպիսի ճոխ հարսանիք անել, երբ շատ մայրեր դեռ չեն էլ գտնում իրենց երեխաների դիակները, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ երեխաներն են որոշել իրենց հարսանիքը կազմակերպել եւ օրական 100-200 հատ հարսանիք է լինում.

«Ես պետք է ճոխ անեմ, դու՝ մի քիչ անես, հո դու իմ պես չե՞ս կարող, ամեն մարդ իր հնարավորությունների սահմանում»։