A
A
Ջահերով երթ Ախալցխայում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ախալքալաքում ջահերով երթը տեղի է ունեցել առանց ջահերի ու ոչ մարդաշատ: Պատճառը կորոնավիրուսային համավարակն է: Արդեն որերորդ տարին է ապրիլի 23-ի երեկոյան Ախալքալաքում ջահերով երթ է անցկացվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: Բնակիչները ջահերով, պաստառներով ու կարգախոսներով շարժվում են Ախալքալաքի բերդից դեպի հայկական եկեղեցի, մոմավառություն է կատարվում նաև Սուրբ Խաչ եկեղեցում: Սակայն, անցյալ տարի երկրում արտակարգ դրության պատճառով միջոցառումներ չանցկացվեցին: Այդ ժամանակ ջահերով երթի փոխարեն աշխարհի բազմաթիվ հայեր մոմերը վառեցին և դրեցին պատուհանագոգերին: