Բացել լրահոսը Փակել լրահոսը
նորածին ծննդատուն
A A
Պաշտոնական

 Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա

2021 թվականի առաջին  եռամսյակի  ընթացքում   Արցախի առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է 311   երեխա, որոնցից 149-ը  տղաներ են,   162-ը՝ աղջիկներ:

Քաղաք Ստեփանակերտում  292   երեխա է  ծնվել  և  շրջաններից Մարտակերտում՝ 19  երեխա:

Հունվար-մարտ  ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6  ծնունդ:

Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝  9 տղա, 9 աղջիկ :

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին  եռամսյակում   կազմել է 329 երեխա, որոնցից  158-ը՝ տղաներ են, 171-ը՝ աղջիկներ:

ԱՀ առողջապահության նախարարություն