Բացել լրահոսը Փակել լրահոսը
177210839_383380599411557_6470205759417375204_n
A A
Պաշտոնական

28 դեպքով հաշվարկվել է 12.114.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 12.114.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով  նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 29 դեպք, 2-ով հաշվարկվել է 7.603.273 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29-ով նշանակվել է  2.950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 27 դեպք, որից 27-ով հաշվարկվել է 12.100.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում արձանագրված 18 դեպքով նշանակվել է 1.900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 14.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվել է 7.603.273  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 380.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

Տարեկան վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։



ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 858.800 ՀՀ դրամ)։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 443.200 ՀՀ դրամ: