Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է Ակսել Բակունցի տուն թանգարանում (տեսանյութ)

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Հանրապետության նախագահը Սյունիքի մարզ կատարած նախորդ այցերից մեկի ժամանակ եղել էր թանգարանում, տպավորվել նրա առանձնահատուկ միջավայրով, ևս մեկ անգամ ծանոթացել Բակունցի ժառանգությանը:

Նա տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանին խոստացել էր կրկին այցելել մշակութային օջախ, և հերթական այցելության ժամանակ նախագահը թանգարանին է նվիրել իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած գրքերի օրինակներ, ինչպես նաև տնօրենից հետաքրքրվել է թանգարանի վիճակով, իրականացվող աշխատանքներով ու մասնավորապես այցելություններով: