Բացել լրահոսը Փակել լրահոսը
176550463_2735499050032107_5424738405429963658_n
A A
Պաշտոնական

Սպիտակ արագիլները և մարդիկ. կոնֆլիկտների լուծում

Շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար բողոքներ է ստանում տարբեր անձանցիծ և ընկերություններից` սկսած տեղի բնակիչներից մինչև բջջային հեռախոսային ընկերություններ: Մարդիկ և ընկերությունները բախվում են նույն խնդրին. սպիտակ արագիլները բնադրում են իրենց տարածքում և խոչընդոտում են ջրահեռացման համակարգի պատշաճ շահագործմանը, բջջային հեռախոսների ընկերության ալեհավաքի համակարգի աշխատանքն և այլն:

Բոլոր դեպքերում նախարարությունը կազմակերպում է համապատասխան խորհրդատվություն, որը հանգեցնում է փոխշահավետ լուծումների. երբ արագիլները կարող են բազմանալ, բնակիչների տները չտուժեմ, իսկ ընկերությունները կարողանան գործել: Ավելին, նախարարությունը կազմակերպում է լուծումների պատշաճ մոնիտորինգ` տնային տնտեսությունների և ընկերությունների համար արդյունավետության և թռչունների անվտանգության ապահովման համար:

Նկար. Սպիտակ արագիլները ոչ միայն Ազգային խորհրդանիշներն են, այլ նաև շատ կարևոր բաղադրիչ են ջրաճահճային էկոհամակարգերում: