Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեջլիսի նախագահի ելույթը վերջին պահին չեղարկվեց, ենթադրում եմ՝ Ադրբեջանը դժգոհ է Եվրանեսթի աշխատանքներից․Վիկտոր Ենգիբարյան (տեսանյութ)

Մենք փորձում ենք միջազգային հանրության ճնշումը մեծացնել Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր պատավորությունները՝ վերադարձնելով հայ ռազմագերիներին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը։

Ենգիբարյանը՝ նշեց բազմաթիվ երկրների խորհրդարանների մակարդակով հնչել են Ադրբեջանին դատապարտող հայտարարություններ, բայց կան նաև որոշ պետություններ, որոնք անտարբեր են։

Հայտնեց, որ  խոսել են պատերազմին, Արցախին և ռազմագերիներին առնչվող շատ խնդիրների մասին․

«Եվրանեսթի քաղաքական հարցերի հանձնաժողովում բոռն քննարկման առարկա է եղել Ադրբեջանի վարքագիծը, այսօր Արարատ Միրզոյանը ևս անդրադարձավ այդ հարցին, նախատեսված էր նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի ելույթը, որը վերջին պահին, ի զարմանս մեզ, չեղարկեց ի ելույթը, ես ենթադրում եմ, որ ադրբեջանցիները դժգոհ են Եվրանեսթի աշխատանքներից»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ առհասարակ չի լուծվում ռազմագերիների հարցը և այս ֆոնին իշխող ուժի հասցեին հնչող քննադատություններին, թե ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման գնալ, Ենգիբարյանն արձագանքեց․

«Որևէ մեկը  մեր թիմից չի խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, խոսվում է տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, և խոսում ենք՝ ելնելով մեր պետության հետաքրքրություններից, ինչ վերաբերում է ռազմագերիներին, Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, մենք էլ ձեռնարկում ենք քայլեր, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները»։