A
A
Եվս 25,415 մլն եվրո ֆինանսավորում` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Աջակցիր «Ա1+»-ինՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ իրականացնում է Սոցիալական_ներդրումների_և_տեղական_զարգացման ծրագիրը (#ՍՆՏԶ), որի առաջին բաղադրիչով համայնքներից ստացված 101 միկրոծրագրերի հայտերից 94 ծրագիր արդեն հաջողությամբ իրականացվել է, ևս 7-ն ընթացքի մեջ է։ Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում ենթածրագրեր են իրականացվում խոշորացված համայնքներում կամ համայնքային խմբերում՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Երկրորդ բաղադրիչի ենթածրագրերի թիվը հասնում է 37-ի, որից 27-ն ավարտվել է, 10-ն իրականացման փուլում է։