Բացել լրահոսը Փակել լրահոսը
176082694_3792533967525942_6612604844166118626_n
A A
Պաշտոնական

Ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի. նախարարություն

«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
? Առկա կարգավորումներով` ծրագրի շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ, ինչը երբեմն սուբյեկտիվ որոշումների և արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս։
Նպատակ ունենալով սոցիալական ծառայությունները դարձնել առավել մատչելի, ինչպես նաև կարևորելով աշխատող մայրերի խրախուսումը՝ նախագծով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը։
Արդյունքում, ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։
? Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կամ դայակի օգնությամբ:
ℹ️ Ծրագրի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն