Բացել լրահոսը Փակել լրահոսը
գերի
A A
Պաշտոնական

Հայ ռազմագերիների հարցը մտավ ԵԽԽՎ օրակարգ (տեսանյութ)

Հենց նոր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես և նախորդիվ ասել էինք, վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի։
 
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
 
«Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։
Հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։
Այսպիսով, վաղը հարցն անպայման քննարկվելու է»։