Բացել լրահոսը Փակել լրահոսը
1049241
A A
Պաշտոնական

Նախնական վարկածով` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Այսօր՝ լուսադեմին, Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել,հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:

Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն և բժիշկ Մ․ Հ․-ն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից չկա»: