Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը և ՉԺՀ դեսպանը քննարկել են ՀՀ և ՉԺՀ կառավարությունների փոխգործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

 

Զրուցակիցներն ընդգծել են հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և ընդգծել դրանց նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: 

 

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Չինաստանի կառավարության կողմից մինչ այժմ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերված օժանդակությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության ոլորտներում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կողմի հետո փոխգործակցության շարունակական զարգացմամբ և կարևորել չինական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: 

 

Դեսպան Յոնգը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցությունից՝ հավելելով, որ ՉԺՀ կառավարությունը ևս շահարգիգռ է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ: Դեսպանը որպես հայ և չին ժողովուրդների կապերի ամրապնդման գրավական ընդգծել է Երևանում չինական դպրոցի բացման փաստը, ինչը, նրա խոսքով, նպաստում է մեր երկրում չիներենի տարածմանը, կրթության ոլորտում կապերի հետագա ընդլայնմանը:  

 

Կողմերն անդրադարձել են նաև պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման հնարավորություններին: