Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԼՂ հակամարտության կարգավորման հարթակ լինելու Վրաստանի առաջարկն ուժի մեջ է. Զուրաբիշվիլին՝ Սարգսյանին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ լինելու Վրաստանի առաջարկն ուժի մեջ է: Այդ մասին Թբիլիսիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարությունում նշեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Երջանիկ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ Ձեզ Օրբելյանների պալատում հանդիպել: Մեր նախորդ հանդիպումից հետո շատ ծանր մարտահրավերների առջև կանգնեցինք բոլորս, մի կողմից համավարակից ելնելով, որը վնասեց տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսությունը, փակեց մեզ աշխարհի հետ հարաբերություններում, ինչպես նաև մարդկային զոհեր ունեցանք: Սակայն շատ ավելի ծանր էր պատերազմից հարուցված պատկերը: Ուզում եմ զոհվածների ընտանիքներին և անձամբ Ձեզ ցավակցել պարոն նախագահ:

 
 

Պատերազմի ժամանակ, ինչպես այժմ Վրաստանը կանգնած է  որպես խաղաղության կողմ: Ի նշան դրա՝ առաջարկվեց մեր հարթակը հանդիպումների, երկխոսության և իրավիճակի լիցքաթափման համար: Այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով՝ բոլորը լավ հասկանում են, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ողջ տարածաշրջանին, ուստի խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունի Կովկասի զարգացման համար: «Տարածաշրջանում կայունության կարևորությունից ելնելով՝ քննարկեցինք նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ապակայունացումը Սև ծովի տարածաշրջանում և ոչ միայն: Մենք հասկանում ենք, թե այսօր դեէսկալացիան որքան կարևոր է այս տարածաշրջանի համար»,- ասաց նա: