Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱԳՆ-ում քննարկվել են թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած հումանիտար իրադրությունը

Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին:

Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարը ընդգծեց նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները: 

Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր փոխանակեցին թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած  հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրների, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների չկատարման, միջազգային հանրության արձագանքի և մի շարք այլ հարցերի շուրջ: