Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդյո՞ք ապրիլի 8-ին Ադրբեջանի հետ եղել է գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն․ Սամսոնյանը՝  Փաշինյանին (տեսանյութ)

Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է Հայաստանի վարչապետի, Արդրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից, այդ պայմանավորվածությունը ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի։ Այս մասին ԱԺ-ում ԼՀԿ պատգաամվոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ապրիլի 8-ին Ադրբեջանի հետ եղել է գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն,  ո՞վ է պատասխան տալու գերիների վերադարձի պայմանավորվածության խախտման, հնչող հակասական հայտարարութունների համար,  նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, և ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձնանց վերադարձի անհրաժեշտությունը»։

Փաշինյանը հայտնեց նաև՝  ՌԴ նախագահի հետ արձանագրել են, որ այս հարցի վերաբերյալ ոնեն ընդհանուր պատկերացում․

«Անհեթեթ է այն բանավեճը թե տվյալ անձը դե յուրե ռազմագերի է, թե ռազմագերի չէ, հայտարարութունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձնանց, այսինքն՝ այստեղ ցանկացած կատեգորիայի անձ ենթակա է վերադարձի, միջազգային հանրությունը հստակ պաշտպանում է Հայաստանի դիրոքրոշումը»։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի ղեկավարությունը այս հանգամանքը օգտագործում է Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար․

«Չկա մի օր, որ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները չզբաղվեն  գերիների, անհետ կորածների և զոհվածների հարցերով»,-նշեց Փաշինյանը։