A
A
Հերթական 10.000 ծառը կտնկվի Սևանա լճի ափին
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկերը։
Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։
Աշխատանքները կմեկնարկեն 09։00-ին։Շրջակա միջավայրի նախարարությունը համայնքի բոլոր բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։
Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։
Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին կմասնակցի նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը։