Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան «Աղավնաձորի ձոր» կոչվող տարածքում մոտ 150 մ գլորվել է ձորը և բռնկվել․ կան տուժածներ

 

Ապրիլի 13-ին, ժամը 22։13-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2106» (վարորդ՝ Օ Ե, ծնված 1996 թ.) մակնիշի ավտոմեքենան «Աղավնաձորի ձոր» կոչվող տարածքում մոտ 150 մ գլորվել է ձորը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 23:08-ին։ Ավտոմեքենան այրվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով վարորդին և ուղևոր Ա Հ-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին վերջիններս հոսպիտալացվել են «Եղեգնաձոր» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: