Բացել լրահոսը Փակել լրահոսը
211210
A A
Տնտեսություն

Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվում

Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշվում է, որ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն փաթեթներով՝ ՏԿԵՆ և ՄԱԶԾ համագործակցության արդյունքում:

Ծրագրով նախատեսվում է շենքերի արտաքին պատերի ու տանիքի ջերմամեկուսացում, ինչը մարզաբնակ քաղաքացիներին հնարավորություն կտա նվազեցնել էներգետիկ ծախսերը, արդիականացնել շենքերի արտաքին տեսքը և բարձրացնել համայնքների զբոսաշրջային գրավչությունը: