Բացել լրահոսը Փակել լրահոսը
211175
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է կորած հրազդանցու դին

Ապրիլի 12-ին, ժամը 17։04-ին ին «Աղբյուրակ» ջրամբարում փրկարարները հայտնաբերել են Հրազդանի քաղաքացի Ց․ Ն․-ի դին և դուրս բերել ջրից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1961 թ․) փորձում է ինքնա­սպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։

 
 

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դա­դարեցվել են։

Որոնողական աշխատանքներին մասնակցել է 7 փրկարար և ոստիկանության 20 աշխատակից: