Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ46-Խոտ կմ0+000 -կմ1+963 ճանապարհահատվածը

Շինաշխատանքներն  իրականացնում  է  «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Հողային աշխատանքներն այս ճանապարհահատվածում մոտենում են ավարտին‚ կապալառուն սկսում է վաքերի կառուցման‚ ենթահիմքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ 

Շինարարությանը զուգահեռ՝ կապալառուն օրվա ընթացքում նորոգվող ճանապարհին պարբերաբար կատարում է ջրցանում՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու քանակությունը նվազագույնի հասցնելու համար։ 

Հ46-Խոտ կմ0+000 -կմ1+963 ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ 

Այս ճանապարհի վերականգնումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։ Խոտ գյուղի հարակից տարածքում է գտնվում պատմական եկեղեցիներ, քարանձավներ‚ մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հասարակայնության հետ կապերի բաժին