Շախմատիստներ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը առաջատարների թվում են
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը հաջող են հանդես գալիս Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի օփեն մրցաշարում:
Կայացած 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանը: Նրանից կես միավորով ետ է մնում Արթուր Դավթյանը, որը տարել է 4 հաղթանակ, կրել մեկ պարտություն: Նա այսօր առավոտյան կհանդիպի հենց ամերիկացի շախմատիստի հետ:
Մամիկոն Ղարիբյանը, որը մրցաշարը սկսել էր երեք անընդմեջ հաղթանակով, հետագայում երեք ոչ-ոքի է արել, իսկ 7-րդ տուրում պարտվել է իր հայրենակից Արթուր Դավթյանին: Նա 4,5 նիավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Մամիկոն Ղարիբյանը կհանդիպի սերբ շախմատիստ Դեյան Օմորջանի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 9 երկրի 18 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր: Այն բաղկացած է 10 տուրից և կավարտվի ապրիլի 13-ին: