A
A
Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց Ուկրաինան ներկայացնող թուրք բռնցքամարտիկին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Ալմաթիում այսօր կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակում մեր 28-ամյա մարզիկը հանդիպեց Ուկրաինան ներկայացնող թուրք բռնցքամարտիկ Բինալի Շախմանդարովի հետ: Մրցամարտը շատ կարճ տևեց, քանի որ արդեն առաջին ռաունդում Հովհաննես Բաչկովը նոկաուտի ենթարկեց իր մրցակցին, և մրցավարը տեխնիկական հաղթանակ շնորհեց նրան:
Այս մրցամարտից հետո Հովհաննես Բաչկովը կսկսի պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, որը տեղի կունենա Փարիզում, ամռանը: Նա դեռևս իրավունք ունի հանդես գալ սիրողական բռնցքամարտում: