Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի խաղում պարտվեց Ռուսաստանին

Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ընդունեց Ռուսաստանի ազգային թիմին։ 

 

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում մեր ընտրանին պարտվեց աշխարհի գործող փոխչեմպիոնին` 2:6: Առաջին խաղակեսում հյուրերը 3 անպատասխան գոլ խփեցին, իսկ երկրորդում թիմերը երկուական գնդակ փոխանակեցին:

 

Ռուսաստանի հավաքականն այս հաղթանակից հետո 15 միավորով գլծավորում է ընտրական 2-րդ խմբի աղյուսակը, իսկ մեր ընտրանին 1 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

 

Հայաստան - Ռուսաստան՝ 2:5 (0:3)

Գոլերը. Աֆանասև` 7,55, 19,59, Ասլանյան (ինքնագոլ), 9,33, Կուձիև, 35,42, Սոկոլով, 37,36, (Ռուսաստան) - Ասլանյան, 27,34, Նևեդրով` 39,54 (Հայաստան):