A
A
Ուղիղ. «Այաքս» - «Ռոմա». Առանց Հենրիխ Մխիթարյանի
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ խաղում այսօր Ամստերդամում կհանդիպի տեղի «Այաքսի» հետ:
Թիմերը վերջին անգամ իրար հետ հանդիպել են 2002-03թթ մրցաշրջանում, չեմպիոնների լիգայում: Այն ժամանակ Հռոմում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1, իսկ Ամստերդամում հաղթել էր «Այաքսը»` 2:1:
Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորված այս խաղում, քանի որ դեռևս չի ապաքինվել վնասվածքից: Նրա դիրքում կխաղա Պեդրոն:
«Այաքս» - «Ռոմա» հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ հեռարձակումը` այստեղ.