Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karen
A A
Սպորտ

Կարեն Ավագյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրորդ Կարեն Ավագյան հաղթող ճանաչվեց Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 

Մեր 89 կգ քաշային մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ և նվաճեց փոքր ոսկե եմդալ: Հրում վարժությունում նա 200 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը, սակայն երկամարտի 375 կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:

Նույն քաշային կարգում հանդես եկած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: