Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը․

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
 
Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:
 
Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:
 
Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:
 
Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը:
 
Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան