Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Խերսոնում կմրցեն ոսկե մեդալների համար

Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող բռնցքամարտի Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային հուշամրցաշարում Հայաստանի հինգ բռնցքամարտիկ մտել է եզրափակիչ և այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար:

Նրանք են 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր բռնցքամարտիկների բոլոր մրցակիցները Ուկրաինայից են, ընդ որում Արման Դարչինյանը կմրցի իր հայրենակից Լիպարիտ Ուստյանի հետ:

Կիսաեզրափակիչում պարտություն կրած մեր մյուս 5 բռնցքամարտիկները կարժանանան բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը և 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը: