Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գնդերեցները մասնակցել են ռազմական համալսարանում անցկացված դասընթացին

Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել է գնդերեցների արտոնագրման երկշաբաթյա դասընթացը: 

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը շնորհավորել են գնդերեցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հանձնել հավաստագրեր: 

Արարողության ավարտին գնդերեցները մասնակցել են նաև ռազմական համասարանի տարածքում կազմակերպված ծառատունկին:

ՀՀ ՊՆ