Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Պաշտպանները պահանջում են դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ հետապնդումը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դատարանից դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը և այդ մասով գործի քննությունը կարճել։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։
 
Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ Քոչարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում գույութուն չունեցող հոդվածով։ Պաշտպանը պնդում է, որ դատարանը չպետք է որևէ միջնորդություն քննարկի, այլ՝ պարտավոր է դադարեցնել քրեական հետապնդումը։
Նույն սկզբունքով ամբաստանյալ չեն կարող համարվել Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը, որոնք իրենց պաշտպանների հետ լքել են դատարանի տարածքը և ընդմիջումից հետո էլ ներկա չեն դատական նիստին։