Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0141594
A A
Պաշտոնական

Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպանները լքել են նիստերի դահլիճը․ կրկին ընդմիջում է

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են․

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանն ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում։
 
Նշենք, որ դեռևս մարտի 26-ին ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։
 
Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան։