Բացել լրահոսը Փակել լրահոսը
1047849
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ Փաշինյանն աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում

Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
 
Բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։