Բացել լրահոսը Փակել լրահոսը
167543335_4254363267931449_2907800660865237512_n (2)
A A
Պաշտոնական

Ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ․ հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ

Արցախի տարածքը չպայթած զենք-զինամթերքից մաքրելու նպատակով, ԱԻ պետական ծառայության, «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպության, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ռուս
գործընկերների հետ համատեղ շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ:

Զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ: Խնդրում ենք չանհանգստանալ:

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112: