Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ (տեսանյութ)

Մոսկվայում ապրիլի 1-ին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ: Դիտարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ: