Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի Նոր տարին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ 

 

«Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։

 

Այս հինավուրց տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, թող առողջություն ու երջանկություն բերի  բարեկամ ասորիների ընտանիքներին:

 

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունենան իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն: 

 

Մաղթում եմ, որ հայաստանյան համայնքը, որն աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի պահպանել ու զարգացնել իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը»,- ասված է շնորհավորական ուղերձում։