Բացել լրահոսը Փակել լրահոսը
458EC853-1C99-40E2-A865-6920EEE5AD75_w1200_r1
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

 Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը այսօր  հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Պուտինն ու Ալիևը գոհունակությամբ արձանագրել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անվերապահորեն պահպանվում է», - նշված է հաղորդագրության մեջ։