Բացել լրահոսը Փակել լրահոսը
1047763
A A
Քաղաքականություն

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ-ում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  նման գնահատական նա տվել է ՝ հինգշաբթի օրը ընդունելով Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկին։

«Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»,- ասել է Ալիևը հանդիպման ժամանակ: