Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգվել էր Կապանի էլեկտրամատակարարումը

Մարզեր

Այսօր ժամը 16.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Սյունիքի Դիցմայրի գյուղ տանող ճանապարհին։ Այրվում էին չոր խոտեր։ Անմիջապես դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկին հաջողվել է չեզոքացնել կրակը։

Եթե հրշեջները ժամանակին չհասնեին, ապա չէր բացառվում, որ կրակը հասներ «Հայէլցանցեր» «Տաթև» մասնաճյուղի ենթակայաններից մեկին։ «Այդ դեպքում կայրվեին էլեկտրասյունները, մալուխները, ենթակայանը: Քաղաքի մի մասն ու գրեթե 20 գյուղ կհոսանքազրկվեր»,-ասում է «Հայէլցանցեր» «Տաթև» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը: Ըստ հրշեջների, հրդեհի պատճառը մարդկային գործոնն է. անզգույշ մի քայլը կարող է հսկայական վնասների պատճառ դառնալ: Բարեխախտաբար, տուժածներ չեղան: Միայն մոտ 40 րոպե հոսանքազրկվել էին այդ ենթակայանից սնուցում ստացող հիմնարկ-ձեռնարկությունները, բնակելի շենքերն ու անհատական տները:


Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" հեռուստատեսություն