Բացել լրահոսը Փակել լրահոսը
61446019_608697136275769_3285841725959962624_n
A A
Պաշտոնական

Ռեստորանների Հայկական Միությունը իր գոհունակությունն է արտահայտում ՊԵԿ -ի արագ արձագանքի առնչությամբ

Ռեստորանների Հայկական Միությունը իր գոհունակությունն է արտահայտում ՊԵԿ -ի արագ արձագանքի առնչությամբ, ինչը համագործակցության ոգու դրսեվորման օրինակ է։
 
Միության անդամ կազմակերպությունները երբեք չեն խուսափել ստուգումներից եվ մեծ ջանք են ներդրել ոլորտի բիզնես թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ, ինչն ընդհանուր առմամբ հաջողվել է:
 
Միաժամանակ, միշտ պատրաստակամ ենք եղել պետության հետ համագործակցության՝ ոլորտում եղած խնդիրները լուծելու, երկուստեք արձանագրվող թերությունները ուղղելու նպատակով։
 
Հանրային սննդի ոլորտը պետությանը պատուհասած համաճարակի և աղետալի պատերազմի ընթաքում և դրանից հետո՝ ցայսօր, շարունակել է բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները:
 
Ընդգծելով նաև այն փաստը, որ ոլորտը փորձում է հաղթահարելով ճգնաժամը, որոշակի տնտեսական աշխուժություն ապահովել երկրում, առաջարկում ենք կոշտ վարչարարության փոխարեն առկա խնդիրների կամ ռիսկերի դեպքում կիրառել նախազգուշական եվ կանխարգելիչ գործողություններ, ինչը եվ կլինի պետություն-մասնավոր համագործակցության լավ օրինակ: