Բացել լրահոսը Փակել լրահոսը
f606477e7eb67b_606477e7eb6ba
A A
Քաղաքականություն

Էրդողանը ցանկանում է Ռամադանից հետո այցելել Շուշի․ Ermenihaber.am

Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ընթացքում անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին, գրում է Ermenihaber.am-ը:

Նա հերթական անգամ շնորհավորել է Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին հաղթանակի կապակցությամբ, ապա պնդել, որ ԼՂ տարածքում եղած 67 մզկիթներից 63-ը ավերվել է, քանդվել են նաև եկեղեցիներ: 

Մեկ այլ պնդմամբ, Էրդողանը խոսել է 1918թ. իբրև հայերի կողմից ադրբեջանցիների կոտորածի մասին՝ միաժամանակ հիշատակելով նաև Խոջալուի դեպքերի մասին:

Թուրքիայի նախագահը շրջանի ապագայի մասին խոսելիս կարևորել է հետևյալ քայերը՝ «Ղարաբաղում թյուրքական ժառանգության պահպանում, շրջանի վերականգնում և ադրբեջանցի փախստականների վերադարձ»:

Վերջում էլ ցանկություն է հայտնել այցելել Շուշի՝ ասելով. «Մեր ցանկությունն է, որ ամենակարճ ժամանակում՝ Ռամադանից հետո, Շուշի այցելենք և իմ եղբայր Ալիևի հետ, Ալլահի կամքով, Շուշիում նոր տոն տոնենք»:

Աղբյուր`    Ermenihaber.am