Բացել լրահոսը Փակել լրահոսը
167213398_2720170874898258_8233261334904764455_n
A A
Պաշտոնական

Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում

ՇՄՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․
 
✅ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
✅ Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
✅ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է։