Բացել լրահոսը Փակել լրահոսը
16170276194448
A A
Պաշտոնական

Այվազյանն անդորրացի գործընկերոջը ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ քայլերի մասին

Մարտի 29-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Ավազյանի հեռախոսազրույցն Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտի հետ: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: 

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն առանձնացրեցին գյուղատնտեսության առանձին ոլորտները և զբոսաշրջությունը. կարևորվեց այդ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:

Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր անդորրացի գործընկերոջը համապարփակ ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: