Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերի ու անձնական ներդրման համար: Նախագահը կարևորել է միջպետական կապերի հետագա խորացումը երկու երկրների միջև:

Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ հեռանում է ջերմ տպավորություններով և շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը: