A
A
Հայաստան - Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի 2-րդ մրցափուլի Հայաստան - Ռումինիա հանդիպումը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։
Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։