Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր: