Բացել լրահոսը Փակել լրահոսը
164625373_2537418173220387_7785853250567436801_o
A A
Պաշտոնական

Ձվի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում է տեղի ունեցել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակի իրական պատճառները և շուկայի մասնակիցներին, այդ թվում՝ առևտրային ցանցերին, այդ նպատակով պաշտոնական հարցումներ են ուղարկվել:
 
Առևտրային ցանցերի ներկայացուցիչները ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել մանրամասն տեղեկատվություն տրամադրել բոլոր հարցերի վերաբերյալ և համագործակցել հանձնաժողովի հետ ստեղծված իրավիճակը շուտափույթ շտկելու գործում:
Անդրադարձ է կատարվել առանձին անհատների կողմից ցանցերից մեծաքանակ գնումներ կատարելու դեպքերին, որոնք կարող են շուկայում ձվի պակասուրդի պատճառ հանդիսանալ:
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով